ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ԵՄ-ն կոչ է արել Թուրքիայի բանակին ու քուրդ զինյալներին դադարեցնել կրակը

ԵՄ-ն կոչ է արել Թուրքիայի բանակին ու քուրդ զինյալներին դադարեցնել կրակը
08.09.2015 | 23:54

ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում բռնության սրմամբ և կոչ է անում բանակին և Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը դադարեցնել կրակը` հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։ «Մենք կտրականապես քննադատում ենք ՔԱԿ-ի ահաբեկչական հարձակումները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը բոլոր կողմերից՝ բանակցությունների վերադառնալու համար»,- ասել է նա։
ՔԱԿ-ի զինյալների կողմից ոստիկաններ տեղափոխող միկրոավտոբուսի պայթեցման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։

Դիտվել է՝ 1822

Մեկնաբանություններ